Մրրկի սուրբը

Մրրկի սուրբը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մրրկի սուրբը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ա. Ահարոնեան. Մրրկի սուրբը. - Թիֆլիս, 1903, արագատիպ տպարան Մ. Մարտիրոսեանցի: Շապիկը բաց մոխրագույն - կանաչավուն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսի ձախ կողմում պատկերված է սև բուսանախշ, տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսի աջ կողմում նույնպես սև բուսանախշ է պատկերված և տպագրված է հրատարակչի ազդագիրը: Գիրքը սկսվում է անվանաթերթով, որի ներքևի աջ մասում, նաև վերջին էջ 345-ի ներքևի լուսանցքում ու դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Անվանաթերթին հաջորդող տիտղոսաթերթի ներքևի աջ մասում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքն է, իսկ վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Մեր սիրելի բանաստեղծ Յովհաննեսին հեղինակից. Հոկտեմբեր, 1903»: Կռնակը բացակայում է, գիրքն ամբողջովին մասնատված է: Հեղինակ՝  Ահարոնյան Ա. Էջ՝  345 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  19,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/367