Մրգաման սկահակ / ваза/

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Մրգաման Բնօրինակի անվանում՝  Մրգաման սկահակ / ваза/ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սկահակը բաղկացած է 2 մասից, վերին մասը ոչ խորը, հատակին փորագրման տեխնիկայով արված 6 կլոր շրջանակի մեջ պատկերված է բուսական զարդանախշեր ու պտուղներ /խնձոր/։ Գոգավոր իրանը կազմված է ալիքաձև շուրթ ունեցող լայնաբերան ափսեից, և գմբեթաձև հատիկաշար վերադիր զարդեր ունեցող սնամեջ, կլոր, բարձր պատվանդանից, որին հենված է ափսեն։ Պատրաստվել է կաղապարման տեխնիկայով։ Պատվանդանին փորագրված է երեխայի պատկեր։ Տրամագիծ (սմ)՝  Ափսեի տրամ.` 24.5սմ, պատ. տրամ` 12.5 սմ Բարձրություն (սմ)՝  20սմ Նյութը՝  Ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Հայտնաբերման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  445/3 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-6/2