Մրգամածուկի աման

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Մրգամածուկի աման- ուղղանկյունաձև խոր ափսեն ամրացված է որպես հիմք ծառայող ափսեի վրա: Խոր ափսեի երկու կողմում կան բռնակներ: Խուփը քառանկյունաձև է՝ մի կողմում գդալի համար կիսակլոր բացվածք, իսկ վերևում՝ ձևավոր բռնակ: Մակերեսը սպիտակ է, ալիքաձև եզրերին կանաչ, ոսկեգույն ծաղիկներով երիզ ունի: Բռնակները ոսկեգույն են: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կուզնեցովի գործարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Նյութը՝  հախճապակի Լայնություն (սմ)՝  12 սմ Երկարություն (սմ)՝  20 սմ Բարձրություն (սմ)՝  10 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3010-5ա,բ