Մտքի մշակը: Գրիգոր Արծրունու գրական գործունեության 25-ամյակի առիթով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մտքի մշակը: Գրիգոր Արծրունու գրական գործունէութեան 25-ամեակի առիթով Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խ. Մալումեան. Մտքի մշակը: Գրիգոր Արծրունու գրական գործունէութեան 25-ամեակի առիթով. - Թիֆլիս, 1890, տպարան «Արօր»: Շապիկը բաց վարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում՝ «Յովհաննեսին Ֆիլիպից» սև թանաքով ընծայագիրը: Տիտղոսաթերթին հաջորդում է Գրիգոր Արծրունու սև-սպիտակ նկարով էջը: Էջեր 23-ի և 96-ի ներքևի լուսանցքներում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքն ամբողջովին մասնատված է: Հեղինակ՝  Մալումյան Խ. Էջ՝  96, 1 թ. դիմանկար Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  22,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/141