Մուրճ և սալ: Երկրորդ մաս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Hammer und Amboß Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝շուրջգործվածքյա, կոշտ, եզրով, շագանակագույն: Կազմի վերին մասում՝ եզրերը սև նախշազարդերով ձևավորված շրջանակի մեջ, ոսկեգույնով դաջված է գրքի վերնագիրը, որից ներքև՝ ավելի մեծ շրջանակի կենտրոնում, դաջված է սև զարդանախշ: Արմատի երկայնքով ձգվում է 3սմ լայնությամբ ծաղկաշղթա: Կողը ոսկեգույն և սև հորիզոնական գծերով բաժանված է 5 հավասար ուղղանկյունների: Երկրորդ ուղղանկյան մեջ ոսկեգույնով դաջված են գրքի տվյալները, իսկ մյուսները ամբողջությամբ ձևավորված են ոսկեգույն նախշերով: Հետևի կազմի կենտրոնում դաջված են հրատարակչության սկզբնատառերը: Ֆորզացը՝ կանաչավուն, դատարկ: Բացված անվանաթերթին՝ գրքի տվյալները և հրատ. խորհրդանշանը: Բլոկի եզրերը նախշազարդ են: Գիրքն ունի էջադիր: Հեղինակ՝  Շպիլհագեն Ֆրիդրիխ Էջ՝  400 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լայպցիգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910թ. Չափս՝  11,5x17,9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8074