Մուսալեռցիները Պորտ–Սաիդում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են Մուսա լեռան գոյամարտի 20 մասնակից՝ բոլորն էլ երիտասարդ կամ միջին տարիքի տղամարդիկ։ Առաջին շարքում բոլորը ծալապատիկ նստած են գետնին։ Կենտրոնի երկու տղամարդ ձեռնափայտով են։ Շարքը եզրափակող տղամարդը ոտաբոբիկ է։ Երկրորդ շարքում բոլորը նստած են աթոռների վրա։ Մի մասը վերնաշապիկի վրայից հագել է կոստյում, մի մասն էլ՝ ելեկ։ Երրորդ շարքի տղամարդիկ կանգնած են՝ նմանատիպ տարազով։ Աջից չորրորդը մյուսների համեմատությամբ բավականին տարիքով է։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  13.3 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պորտ–Սաիդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  8.9 Նվիրատու՝  Կարապետ Մովսեսի Խալուլյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5581/24 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-269