Մուսալեռցիները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են մի խումբ տղամարդիկ և երեխաներ սեղանի շուրջ կանգնած կամ նստած դիրքով։ Ձախից կանգնած են երկու տղա երեխա, որոնցից առաջինը գլխարկով է, այնուհետ նստած է մի պատանի զոլավոր վերնաշապիկով, որից աջ սիգարը բերանին նստած է խիստ հայացքով մի տղամարդ, նրա կողքին համեմատաբար ավելի երիտասարդ մի տղամարդ է, որը նույնպես սիգարով է և գրկում ունի մի փոքրիկ երեխա։ Սեղանի ծայրին նստած է տարիքով մի տղամարդ, որը գլխին ունի գլխարկ։ Վերջիններիս ետևում կանգնած են երկու երիտասարդ, երկուսն էլ կրում են գլխարկ, մեկը ձեռքում ունի ատրճանակ, բերանին՝ սիգար։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  14 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Յողուն–Օլուք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  9 Նվիրատու՝  Մուրադ Ղարիբյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5555/3 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-243