Մուշեղ Թումանյան. նամակ քրոջը` Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի նամակը քրոջը` Նվարդին, Իգդիր - Թիֆլիս, 1 փետրվարի, 1915 թ.: Ինքնագիր: Ձեռագիրը գրված է երկծալ տողանի թղթի 4 էջերին, սև թանաքով: Առաջին էջ - 19 տող, 2-րդ էջ - 20 տող, 3-րդ էջ 20 տող, 4-րդ էջ - 4 տող: Նամակը սկսվում է. «Նւարդ ջան, էս նամակը գրում» տողով, ավարտվում. «Առ այժմ ցը համբույրներով Մուշեղ» նախադասությամբ: Վերջում թվագրված է և նշված է վայրը. «1915 II / 1 Իգդիր»: Նամակի բոլոր էջերին սև մատիտով ընդգծված տողեր են և 4-րդ էջին 7 տող սև մատիտով լրացում կա, որն սկսվում է. «1891 Դիւանագիտային կազմակերպութիւն» տողով, ավարտվում. «Խրիմեան» տողով: Հեղինակ՝  Մուշեղ Թումանյան Լայնություն (սմ)՝  13,7 Երկարություն (սմ)՝  21,4 Նյութը՝  Թուղթ, սև թանաք, սև մատիտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  937/51