Մուշեղ Թումանյան. բացիկ քրոջը` Անուշին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի բացիկը Անուշին, Պետերբուրգ - Թիֆլիս, 11 հոկտեմբերի, 1910 թ.: Ինքնագիր: Ստվար թղթից բացիկի վրա ձմեռային բնապատկեր է` Ա. Մազուրինի «Մոսկվայի մերձակայքում» նկարի վերատպությունը: Ձեռագիրը գրված է սև թանաքով, հասցեն` ռուսերեն, բուն նյութը հայերեն` 17 տող: Առաջին տող -«Սիրելի Անուշ !», վերջին տող - «...հասցեն. Բարևներով ու համբույրներով Մուշեղ»: Թվագրումը բացիկի վերևում` «ՍՊբ, հոկտ. 11ը, 1910»: Հեղինակ՝  Մուշեղ Թումանյան Նյութը՝  Թուղթ, սև թանաք Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  937/7