Մուզայք Արարատյան

Մուզայք Արարատյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մուզայք Արարատեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուզայք Արարատեան: Յազգալոյս ճեմարանէ տեարց Եղիազարեանց առ հասակակիցս արձակեն զառաջին զայս փունջ բանահյուսութեանց, հրաւիրեալ զնոսա յայս աղբիւր լուսաւորութեան, գալ աջակցիլ 'ի քերուբաքանդակ ճախարակութիւն տողաչափութեանց. - 'Ի Մոսկով, 1829, 'Ի Տպարանի Օգոստեան Սեմէնի: Կազմը ամուր ստվարաթղթից է, պատված է սև-սպիտակ՝ մարամարե մակատեսքով, ողորկ թղթով: Կռնակը սև կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է գրքի վերնագիրը: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի ձախ անկյունում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Ֆորզացները բաց մոխրագույն երանգով ամուր ողորկ թղթից են: Տիտղոսաթերթի դարձերեսին կա սև թանաքով ընծայագիր՝ «Օհաննէսին Ֆիլիպից. 1914 ա. առաջին ժամին»: Վերջին էջ 368-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կազմի եզրերը թեթև մաշված են: Էջ՝  /2/, 368 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1829 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  20,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/306-2