Մուզայք Արարատյան

Մուզայք Արարատյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մուզայք Արարատեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուզայք Արարատեան: Յազգալոյս Ճեմարանէ Տեարց Եղիազարեանց առ Հասակակիցս արձակեն զառաջին զայս փունջ Բանահիւսութեանց, հրաւիրեալ զնոսա յայս աղբիւր լուսաւորութեան, գալ աջակցիլ 'ի քերուբաքանդակ ճախարակութիւն տողաչափութեանց. - 'Ի Մոսկով, 1829, 'Ի տպարանի Օգոստեան Սեմէնի: Կազմը ամուր ստվարաթղթից է, պատված է բաց ու մուգ դարչնագույն՝ մարմարե մակատեսքով, թղթով: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, վրան դրոշմված են հորիզոնական մանր նախշեր, իսկ վերևի մասում՝ վերնագիրը: Ֆորզացները սպիտակավուն կոշտ թղթից են: Առաջին ֆորզացի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը և սև թանաքով անհայտ անձի մակագրությունը: Ֆորզացի և տիտղոսաթերթի միջև կա ճակատանկար՝ Մոսկվայի Եղիազարեանց ճեմարանի ընդհանուր տեսքով: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին ֆորզացի վերևի մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը մաշված են, ֆորզացները՝ վնասված, բազմաթիվ տարաբնույթ կեղտաբծերով: Էջ՝  /2/, 368 Նյութը՝  ստվարաթուղթ, թուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1829 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  21,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/306-1