Մոռացված աշխարհ: Գիրք Գ

Մոռացված աշխարհ: Գիրք Գ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մոռացուած աշխարհ: Գիրք Գ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սարկ. Յարութիւն Ճուղուրեան. Մոռացուած աշխարհ: Գիրք Գ.՝ Քահանայի ընտրութիւնը գիւղում; Ոսկեսէրի պսակը; Հովիւ Չատինի սէրը. - Թիֆլիս, 1896, արագատիպ տպարան Մն. Մարտիրոսեանի, Միքայէլեան փողոց, տուն N81: Շապիկը բաց մոխրագույն երանգով բարակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, կենտրոնում սև թանաքով ընծայագիր՝ «Նուէր Բանաստեղծ պ. Յովհաննէս Թումանեանցին հեղինակից 1879. 9/II»: Կազմերեսները և կռնակի հատվածը մաշված են, գիրքն ամբողջովին՝ մասնատված: Հեղինակ՝  Ճուղուրյան Հ. Էջ՝  174 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1896 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/72