Մոկացի կնոջ դիմանկար՝ տարազով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է միջին տարիքի կին: Գլխին կրում է հատած գլանի ձև ունեցող գդակ՝ սպիտակ, մերթընդմերթ բաց մանուշակագույն ներբերանգներով արված: Կինը հագել է աղյուսա-շագանակագույն և հաջորդաբար մանուշակագույն գունաշերտերով հագուստ, որի թևաբերանները կրկին սպիտակի և մանուշակագույնի խաղով են ներկայացված: Գոտկամասում երևում է շագանակագույն, իրանի շուրջը մի քանի անգամ փաթաթած գոտին: Զգեստի փեշը հարդարված է բուսանախշեր և երկրաչափական զարդանախշեր հիշեցնող պատկերներով: Ոտքերին երևում են դեղնա-սպիտակավուն երանգի ոտնամանները: Նկարիչ՝  Վ. Սուրենյանց Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915թ. Նյութը՝  ստվարաթուղթ, գուաշ Լայնություն (սմ)՝  23.7 Բարձրություն (սմ)՝  34 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6802/7 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-14