«Մշակույթի հին ակումբը 3-րդ մասում»

«Մշակույթի հին ակումբը 3-րդ մասում»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Կիրովի գործարանի մշակույթի պալատի նոր շենքի շահագործման հանձնման մասին ծաղրանկարային սյուծե: Մշակույթի պալատի նոր շենքի կողքին հին շենքն է քարուքանդ վիճակում: Նորակառույց պալատի ճակատային մասում նշված է շահագործման հանձնման ժամկետների տարեթվերը /1957-1961/՝ վրան գիծ քաշված: Դա նշանակում է, որ այդ թվականներին շենքը դերևս շահագործման չի հանձնվել: Բակում հուսահատ նստած են մշակույթի տան տնօրեն Ասքանազ Նահապետյանը և փոխտնօրեն Աղասի Եգոյանը, որի ձեռքին մշակույթի տան բանալիներն են, հարևանությամբ երգի ու պարի մի համույթ է՝ իրենց երաժշտական գործիքներով, որոնք մնացել են առանց տանիքի: Գծանկարի ներքևի աջ անկյունում հեղինակի ստորագրությունն է և տարեթիվը: Հեղինակ՝  Յարալյան Գեորգի Հակոբի /1927-2011/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1965 թ. Նյութը՝  թուղթ, գուաշ Չափս՝  28 x 21,5 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17507