«Մշակ» և հայ կինը: «Մշակի» 40-ամյա հոբելյանի առիթով

«Մշակ» և հայ կինը: «Մշակի» 40-ամյա հոբելյանի առիթով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  «Մշակ» եւ հայ կինը: Մշակի» 40-ամեայ յօբելեանի առիթով Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հրատարակութիւն Յօբելեանական կանանց յանձնաժողովի. «Մշակ» եւ հայ կինը: «Մշակի» 40-ամեայ յօբելեանի առիթով՝ 1872-1912. Հատոր առաջին /Ժողովածու/. - Թիֆլիս, տպարան «Հերմէս», 1912, Գրաֆսկայ փող. 6: Շապիկը բաց մանանեխագույն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթը պատկերազարդ է՝ վերևի ձախ մասում Գրիգոր Արծրունու նկարն է, ներքևում պատկերված է հայուհի՝ տարազով, ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերի զգալի մասը կտրտված չէ: Կազմերեսները և կռնակը մասամբ մաշված են: Հեղինակ՝  Հրատարակություն Հոբելյանական կանաց հանձնաժողովի Էջ՝  /4/, 294 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  26,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/9