Մխիթարա Գոշի Դատաստանագիրք հայոց: Իրավաբանական հետազոտությունք հանդերձ ծանոթությամբք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մխիթարայ Գօշի Դատաստանագիրք հայոց: Իրաւաբանական հետազոտութիւնք հանդերձ ծանօթութեամբք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մխիթարայ Գօշի Դատաստանագիրք հայոց: Իրաւաբանական հետազոտութիւնք հանդերձ ծանօթութեամբք. /Առաջաբանը, էջեր 1-180/՝ Վահան ծ. վարդապետի Բաստամեանց, միաբանի Սրբոյ Էջմիածնի եւ վանահօր Ս. Գայիանիայ վանուց. - Ի Վաղարշապատ, 1880, ի տպարանի Սրբոյ կաթուղիկէ Էջմիածնի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է կապույտ հիմնագույնով ու մանր հարդագույն ալիքաձև նախշեով ողորկ թուղթ: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի ինքնագիրը մատիտով՝ «Յ. Թումանեան»: Կռնակը կարմիր կաշվից է, վրան շագանակագույն տառերով դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 47-ի ներքևի աջ մասում՝ բնագրի վրա, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած ու մաշված են, առաջին կազմերեսի վերևի աջ անկյունը բացակայում է; էջերը նույնպես խունացած են, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Մխիթար Գոշ Էջ՝  180, 442, (Ա-ԺԲ) Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1880 Լայնություն (սմ)՝  17,3 Երկարություն (սմ)՝  24,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/99-1