Միրզա Իսկյանդար: (Պարսկական զրույց)

Միրզա Իսկյանդար: (Պարսկական զրույց)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Միրզա Իսկեանդար (Պարսկական զրոյց) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Բէլ Մեռնեսեան. Միրզա Իսկեանդար (Պարսկական զրոյց). - Վիեննա, 1894, Մխիթարեան տպարան: Շապիկը բաց մոխրագույն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթին հաջորդում է «Նուէր մեծապատիւ պրն. Խոսրով Արզումանեանցին հեղինակից» տպագիր ընծայականով թերթը, որի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին էջ 24-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ թեթև մաշված: Հեղինակ՝  Մեռնեսյան, Բել Էջ՝  24 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  19,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/184