Միջատների բնազդի հրաշքները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LES MERVEILLES DE L' INSTINCT CHEZ LES INSECTES Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, բաց վարդագույն: Շապիկի առջևի հատվածը բացակայում է: Անվանաթերթին՝ գրքի տվյալները՝ սևով. վերևում՝ հեղինակի անունը; տակը՝ վերնագիրը: Կենտրոնից քիչ ներքև՝ հրատարակչության խորհրդանշանը. նախշազարդով շրջանակված նկար. պատկերված է նստած աստվածուհի, երկու կողմերում՝ գիրքը ձեռքներին երկու հրեշտակներ: Կողքին՝ գրքի տվյալները կապույտ գույնով, հետևի շապիկին՝ ուղղանկյուն շրջանակի մեջ՝ նույն գրատան մի քանի գրքերի տվյալներ: Կա 16 ներդիր լուսանկար: Հեղինակ՝  Ֆաբր Ժ. – Հ. Էջ՝  304 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918թ. Չափս՝  11,9x18,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6322