«Մի տեսարան Վ. Սարդուի «Տոսկա» ներկայացումից»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Վ. Սարդուի «Տոսկա» ներկայացումից մի հատված: Տոսկայի դերում ականավոր դերասանուհի Եկատերինա Դուրյան-Արմենյանն է, իսկ ռեժիսոր և թատերախմբի ղեկավար՝ Արմեն Արմենյանը՝ Ակարպիայի դերում: Ներկայացված է այն պահը, երբ Տոսկան դանակը ձեռքին մոտենում է Ակարպիային: Վերջինս պառկած է մորթու վրա: Հագին պալատականների սպիտակ մետաքսե կոստյում է՝ սպիտակ, երկար գուլպաներով, գլխին՝ գանգրացված սպիտակ կեղծամ: Դեմքն արտահայտում է վախ և զարմանք: Տոսկայի հագին սև հագուստ է, գլխին գցել է շղարշե գլխաշոր, ձեռքին՝ դանակ: Դեմքն արտահայտում է ատելություն: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933թ. Չափս՝  8.5*13.5 Նյութը՝  լուսանկարչական թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4490/8 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-302