Մի պտույտ հայ մամուլի, հոգևորականների  և ժողովրդի շուրջը: Գիրք 1

Մի պտույտ հայ մամուլի, հոգևորականների և ժողովրդի շուրջը: Գիրք 1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մի պտոյտ հայ մամուլի, հոգեւորականների եւ ժողովրդի շուրջը: Ա գրքոյկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արսեն աւագ-քահանայ Բագրատունի. Մի պտոյտ հայ մամուլի, հոգեւորականների եւ ժողովրդի շուրջը: Ա. գրքոյկ. Ա շրջան. - Տփխիս, 1905. Տպարան Մովսես Վարդանեանցի / Тип. М. Вартанянца, Гановск. ул. д. N3: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Պ. Յովհաննէս Թումանեանին ի նշան բարեկամութեան, նւաստ երկասերից սրտաբուխ նուէր: 2/17-905 Տփխիս»: Գիրքն ամբողջովին մաշված և մասնատված է: Հեղինակ՝  Բագրատունի Ա. Էջ՝  83 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/257