Մետաղադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Մետաղադրամ Բնօրինակի անվանում՝  Մետաղադրամ բյուզանդական /ֆոլլիս/ Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Մետաղադրամ-բյուզանդական անանուն ֆոլլիս՝ թողարկված 1030-1042թթ: Դրամի կենտրոնից քիչ վերև կոտրված է, ձախ կողմի վրա ունի փոքր ճեղք, ծայրին՝ կենտրոնական մասում, ունի կլոր անցք: Ա երեսին երևում է մարդանման պատկեր (հավանաբար Քիստոսի), շուրջբոլորը անընթեռնելի արձանագրություն է: Բ երեսին՝ ներքևի մասում, նկատելի է խաչը՝ թևերի մեջ 3 տող արձանագրությամբ: Հայտնաբերման վայրը՝  Եղեգիս գ/ք ավերակներ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1030-1042թթ. Նյութը՝  Պղինձ Քաշ (գր)՝  6.21 Տրամագիծ (սմ)՝  2.9 Մշակող՝  Արմինե Զոհրաբյան Հայտնաբերման ժամանակը՝  1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2215