Մետաղադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Մետաղադրամ Բնօրինակի անվանում՝  Մետաղադրամ բյուզանդական /անանուն ֆոլլիս/ Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Մետաղադրամ- բյուզանդական, անանուն ֆոլլիս՝ թողարկված 976-1030-ական թթ.: Ա երեսին անորոշ դիմապատկեր է, խիստ մաշված: Բ երեսին՝ երիզափակ շրջանակի մեջ, կա 4 տող արձանագրություն. «Հիսուս Քրիստոսն է թագավորների թագավորը»: Արձանագրության վերևում և ներքևում արված է խաչաձև կետիկավոր զարդանախշ: Հետագայում դրամի վրա արվել է կլորավուն անցք, որպես զարդ օգտագործելու համար: Հայտնաբերման վայրը՝  Եղեգիս գ/ք ավերակներ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  976-1030-ական թթ. Նյութը՝  Պղինձ Քաշ (գր)՝  15.16 Տրամագիծ (սմ)՝  3.1 Մշակող՝  Արմինե Զոհրաբյան Հայտնաբերման ժամանակը՝  1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2218