Մետաղադրամ

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Մետաղադրամ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Մետաղադրամ 3 /երեք/ ռուբլիանոց՝ ԽՍՀՄ-ի, 1989թ, թողարկված Հայաստանում 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի առիթով: Կլոր մետաղադրամի մի երեսին պատկերված է ԽՍՀՄ-ի գերբը՝ 14 հորիզոնական ժապավենով, որի ներքևում գրված է ,,СССР'', ավելի ներքև ,,3 РУБЛЯ՛՛, ամենաներքևում ,,1989՛՛: Մյուս երեսին պատկերված են մեծ և փոքր Մասիսները, որի դիմաց միաձույլ ձեռքերի վրա պահված վառվող ջահ, որի կողքերը պատկերված է ավերածություններ: Ջահի ներքևում գրված է ,,7.12.1988՛՛: Մասիսների վերևի մասում կիսաշրջանաձև գրված է ,, ЗОНА ЗЕМЛЕТРЯСЕНИЯ. МИЛОСЕРДИЯ. СОЗИДАНИЯ՛՛, քիչ ներքև ,,АРМЕНИЯ՛՛: Մետաղադրամի կողքի մասում շրջանաձև երկու անգամ գրված է ,,ТРИ РУБЛЯ՛՛: Արտադրողի անվանումը՝  ԽՍՀՄ դրամահատարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  ք.Հրազդան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989թ. Նյութը՝  Համաձուլվածք Տրամագիծ (սմ)՝  3.3սմ Հաստություն (սմ)՝  2մմ Նվիրատու՝  Ս.Դավթյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1567 Բաժնեհաշվառանիշ՝  ԴՄԳ 62