Մետա Հաուխ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Meta Hauch Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գիրքը վերականգնված է: Հետևի կազմը և կողը բացակայում են: Առջևի թղթյա շապիկը /11,2 x17,3/ փակցված է արհեստական կաշվից մուգ դարչնագույն կազմի վրա: Շապիկի գորշ եզրերը ձևավորված են կրկնակի, անկյուններում ձևավոր, կանաչ եզրագծերով: Շապիկի՝ մեծ, դարչնագույն ուղղանկյան մակերեսը ձևավորված է մուգ դարչնագույն, կետիկավոր եզրագծերով մանրիկ շեղանկյուններով: Ուղղանկյան մեջ՝ կենտրոնից քիչ վերև, /4 x7,3սմ/ կրկնակի կանաչ եզրագծերով գորշ ուղղանկյան մեջ՝ կանաչով գրքի տվյալները: Վերին և ստորին մասերում՝ կամարաձև զարդանախշեր: Անվանաթերթին՝ գրքի տվյալները: Հեղինակ՝  Հյոռլիք Լուսի Թարգմանիչ՝  Պ. Քլայդեր Էջ՝  283 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մյունխեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912թ. Չափս՝  12,4x18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8249