Մեսրոպ Մաշտոց, 1961, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Հարթաքանդակ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Խորանաձև ֆոնին գահավորակին նստած տղամարդու ֆիգուր՝ ամբողջ հասակով, միջին տարիքի, ձախ կիսադեմով: Ձախ ձեռքում տախտակ՝ հենած ազդրին, աջ թևը ծալած, ձեռքը տախտակին՝ ցուցադրելով փորագրված ՛՛Ա՛՛, ՛՛Բ՛՛, ՛՛Գ՛՛ տառերը: Ոտքերը գահավորակի ոտնյակի առջևում խաչաձև, դրած պատվանդանին: Աջ ոտքը ձախից հետ, թաթը կիսաբարձր: Դեմքը ձվաձև, ճակատը՝ լայն, ուռուցիկ, քիթը՝ երկար, աչքը՝ նշաձև, շուրթերը՝ հյութեղ, բեղ-մորուքով, ալիքաձև մազերով: Մարմինը պարուրված ազատ թիկնոցով, ոտքերին՝ սանդալներ: Գահավորակը աճավորված, ձախից մութաքայի հատված, կամարի աջ և ձախ եզրերում ցցուն խոյակներ: Նյութը՝ գիպս երանգավորված: Տեխնիկան՝ ծեփում: Չափսը՝ 26 x 16,5 x 4,8: Վիճակը՝ բավարար: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 58 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. - 12