Մենագրություն՝ «Նինա Մակարովա»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատկերազարդ գիրք: Երկրորդ էջում Նինա Մակարովայի դիմանկարն է: Մենագրությունը ծանոթացնում է կոմպոզիտորի կենսագրությանը և ստեղծագործություններին: Պատմվում է նաև Արամ Խաչատրյանի և Նինա Մակարովայի՝ ԽՍՀՄ-ում և արտասահմանում համերգների մասին: Մարտինովը տվել է Մակարովայի ստեղծագործությունների կրճատ բովանդակությունը և գիտական հիմնավորումը: Գրքի վերջում Մակարովայի ստեղծագործությունների ցուցակն է՝ ստեղծագործություններ նվագախմբի, օպերայի համար, կամերային-գործիքային , վոկալ ստեղծագործություններ, երգեր, երաժշտություններ ներկայացումների և ֆիլմերի համար: Գրքում զետեղված են մի շարք հետաքրքիր լուսանկարներ՝ Արամ Խաչատրյանը և Նինա Մակարովան Շոպենի հուշարձանի մոտ Վարշավայում (1962 թ.), Արամ Խաչատրյանը և Նինա Մակարովան Չարլի Չապլինի և նրա աղջիկների հետ Չապլինի տանը Շվեյցարիայում (1965թ.), Արամ Խաչատրյանը, Նինա Մակարովան, կոմպոզիտոր Յոզեֆ Մարքսը Շտրաուսի հուշարձանի մոտ Վիեննայում (1959 թ.), Ա.Խաչատրյանը և Ն.Մակարովան Հեմինգուեյի հետ (1960 թ.), Ն.Մակարովան Ելիզավետա թագուհու հետ, Բրյուսել (1960 թ.), Ա.Խաչատրյանը և Ն.Մակարովան Սան Պաուլոյում (Բրազիլիա, 1960 թ.): Տեքստը՝ ռուսերեն: Հեղինակ՝  Մարտինով Իվան Էջ՝  72 Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973 թ. Նվիրատու՝  Կարեն Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  239 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-144