Մեծ որս Եռանկար N3 (1988)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Վերից 3/4 սև, չեզոք հատվածով, վարից ¼ մոխրագույն, տեղ-տեղ խառը բծերով կտավի աջ ստորին հատվածում բարձր, ոչ մեծ ամրոց: Կողքին՝ սպիտակ շքեղ ձիու վրա կարմիր գլխարկով և թիկնոցով հեծյալ: Երկու կողմից կիսադեմով, վազող տղամարդկանց ֆիգուրներ՝ միջնադարյան հոլանդական հագուստներով, ձեռքներին՝ երկար փայտյա ձողեր: Սպիտակ ձիուց այն կողմ նշմարվում է ևս մեկ ձիավոր: Հեղինակ՝  Ռուբեն Մկրտչի Գրիգորյան (1954) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  100*110 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-390/գ