Մեդալ Մխիթարյան միաբանության՝ շնորհված Ա.Խաչատրյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մեդալը սպիտակ համաձուլվածքից է, շուրջը հայերեն լեզվով կա գրություն. «Հանուն հայոց կրոնի» «Վասն կրոնի և հայրենեաց»: Կենտրոնում պատկերված է դրոշը ձեռքին պահած ռազմիկի խորաքանդակ, ձախ կողմից պատկերված են եկեղեցու երկու սպասավոր՝ մեկի ձեռքին կա խաչ, մյուսը ձի է հեծած: Ձախից և աջից հավասարության նժարների թասերն են: Ստորին մասում՝ ժապավենի վրա, հայերեն գրված է «Խաղաղություն և արդարություն»: Նյութը՝  մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իտալիա, Սուրբ Ղազար կղզի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1963 թ. Նվիրատու՝  Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  402 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 188