Մաֆրաշ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թանգարանային այս նմուշը իրենից ներկայացնում է մաֆրաշ՝ քանդված վիճակում: Անկողնակարկի կտորը բաղկացած է երկու նախշազարդ մասից և դրանք իրար միացնող զոլավոր տակի մասից: Նախշազարդ հատվածներումում կապույտ, կարմիր թելերով գործված ռոմբաձև զարդանախշեր են, որոնց ներսում բազմագույն մանր երկրաչափական նախշեր են գործված: իսկ հատակի վրա դարչնագույն, դեղին, վարդագույն, սպիտակ գույնի զոլեր են: Անկողնապարկի ընդհանուր վիճակը վատ է, շատ մաշված է, հենքը բազմաթիվ հատվածներում բաց է, եզրային հյուսվածքները քայքայված են: Անկողնապարկի մի կողմը բաղկացած է իրար միացված միանման երեք կտորներից: Հեղինակ՝  Դիլբար Հայրապետյան Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գորիսի Սվարանց գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6553 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1683