Մաքոք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոստայնանկության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Ժանեկագործի մեծ մակույկ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մաքոքը ձկնաձև ուրվագծով է՝ դեպի ներքև նեղացող, մի ծայրը սլաքաձև է՝ ուրվագծի մեջ ցանցկեն կտրվածքով, որի մեջ ունի ասեղաձև գլխիկ, մյուս ծայրը շրջագծային ներփորվածության շնորհիվ ունի կողքերից ներճկված պոչեր: Զարդային հորինվածքը երկկողմանի է և նույն փորագրությունն ունի:Կենտրոնում երկայնական առանցքին համընկնող զիգզագաձև եռանկյունիներից կազմված զույգ ժապավեններ են՝ գծային երիզումով, որի շուրջ նույնատիպ եռանկյունիներից բաղկացած չընդհատվող գոտի է:Փորագրված դաշտը, սլաքաձև գլուխը և պոչերը ունեն գծային երիզում:Երեսներից մեկի վրա հեղինակի անվան սկզբնատառերով արձանագրություն է: Հեղինակ՝  Իգոր Պողոսյան Նյութը՝  փայտ՝ հաճարենի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  24 x 4 x 0,5 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1048