Մատերիայի էվոլուցիան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  L' ÉVOLUTION DE LA MATIÈRE Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ ստվարաթղթյա, բաց շագանակագույն: Կողը և կազմի եզրերը արհեստական կարմիր կաշվից: Ֆորզացը համր է, կապտավուն: Հաջորդ էջին օգտագործված է հին կազմը, վերևում մատենաշարն է, մի փոքր ներքև հեղինակի անուն ազգանունն է: Կենտրոնում՝ մուգ, թավ, մեծ տառերով գրքի վերնագիրն է լուսանկարչական ապարատի պատկերով նկար: Այս բոլորը պատկերված են վառ գազարագույն ֆոնի վրա: Շրջերեսին տարբեր հեղինակների ստեղծագործությունների ցանկ է: Անվանաթերթին գրքի վերնագիրն է: Շրջերեսին՝ հեղինակի հոգեբանության, պատմության վերաբերյալ գրքերի ցանկ: Բացվող տիտղոսաթերթի ձախ էջին սև և սպիտակ նկարներ են: Տիտղոսաթերթի ձախ անկյունում անընթեռնելի քառակուսի շտամպ կա և գրքի տվյալները: Հեղինակ՝  Լը Բոն Գուստավ Էջ՝  410 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920թ. Չափս՝  11,5x17,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1802