Մասիս լեռների հարավային ստորոտներ: Հրապարակախոսություն, կատարված ապրիլ 21-ին Արծրունու թատրոնում: Մաս 1 և 2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մասիս լեռների հարաւային ստորոտներ: Հրապարակախօսութիւն, կատարված ապրիլ 21 ին Արծրունու թատրոնում: Մաս 1 և 2 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ա. Թոխմախեան. Մասիս լեռների հարաւային ստորոտներ: Հրապարակախօսութիւն, կատարված ապրիլ 21 ին Արծրունու թատրոնում: Մաս 1 և 2. - Թիֆլիս, 1882, տպարան Մովսես Վարդանեանցի և Ընկ.: Շապիկը շագանակագույն ողորկ բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Կռնակին սոսնձված է դարչնագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթ: Տիտղոսաթերի կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է տպագիր նվիրագրով էջը՝ «Ազնուական գնդապետ Պ. Աղէքսանդր Թովմայեան Մելիք-Հայկազեանին խոնարհաբար նուէր աշխատասիրողից», որի ներքևի լուսացնքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Հեղինակը նշված է մաս 1-ի XI էջում: Կազմերեսները թեթևակի խունացած են, էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Թոխմախյան Ա. Էջ՝  XI, 58; 66 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1882 Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  16,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/221