Մառանջյանների ընտանիքը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են չորս երեխա՝ երեք աղջիկ, մեկ տղա: Ձախից տարիքով ամենամեծ աղջիկն է կանգնած, ձեռքին ինչ-որ գիրք, շորի վրայից կրում է վզնոց կլոր կրծքազարդով: Նրա կողքին, աթոռի վրա կանգնած է ամենափոքր աղջիկը՝ 2-3 տարեկան զոլավոր զգեստով և ուլունքաշարով: Նրա կողքին էլ եղբայրն է՝ 7-8 տարեկան, գլխարկով: Առաջին պլանում միջնեկ քույրն է, որը նստած է ձեռքերը ծնկներին դրած, նրա հագին նույնպես զոլավոր զգեստ է պարանոցի և թևքերի հատվածում ժանեկագործ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  8.9 Երկարություն (սմ)՝  13.3 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նվիրատու՝  Սեդրակ Մառանջանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3918/2 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-190