«Մանկական երկաթգիծը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է մի հատված Խ. Աբովյանի անվան (մանկական երկաթուղի) զբոսայգուց: Կենտրոնում սարն ի վեր ձգվում են սպիտակ բազրիքներով քարե աստիճաններ: Առաջին պլանում մի խումբ պիոներներ պարում են, մյուսները դիտում են և ծափ տալիս: Աջից ներքևում ռուսատառ գրություն՝ «А. Парсамян, 47 г.»: Հեղինակ՝  Պարսամյան Արփենիկ Գեղամի /1914-1971/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  70 x 105 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 722