Մանկական երգեր

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Երաժշտության հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Անուշավան Տեր-Ղևոնդյան. «Մանկական երգեր», նոտաներ: Կազմը բաց դարչնագույն բարակ ստվարաթղթից, երկու երեսին տպագրական տվյալներ, 20 էջ: Շապիկի երեսին վերին մասում մանուշակագույն թանաքով գրված է«Լուսժողկոմ» և ընդգծված է, կողքին սև մատիտով «Մ. Ա.» անվանատառերն են, իսկ վերջին երեսին, վերին մասում սև մատիտով. «Օլգա Թ-ն»: Տիտղոսաթերթի տպագրական տվյալները ռուսերեն են և վերին մասում մանուշակագույն թանաքով մակագրված է «Լուսժողկոմի սօցդասվարի Հրահանգչական եզր.»: Հ. Թումանյանի «Գարնանը» բանաստեղծության հիման վրա գրված երգի նոտաները 7-8-րդ էջերում են: Պահպանումը բավարար, շապիկը և կռնակը ներքևից պատռված: Կոմպոզիտոր՝  Տեր-Ղևոնդյան Ա. Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, տպագիր Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  26,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  390/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 247/2