Մանկական երգեր: Ի պետս մանկապարտիզաց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մանկական երգեր: Ի պէտս մանկապարտիզաց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յակոբ Էտիլեան. Մանկական երգեր: Ի պէտս մանկապարտիզաց: Մասն Ա. Հրատարակիչ տիկ. Հ. Արապեան. - Կ. Պօլիս, 1898, տպագ. Կալվանիսթ Մ. Միքայէլեան: Շապիկը հարդագույն ողորկ թղթից է: Կազմերեսների դարձերեսները բաց աղյուսագույն են: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Առաջին կազմերեսին հաջորդում է ճակատանկար՝ հեղինակի պատկերով, որի վերևի աջ անկյունում նույնպես կա Հովհ. Թումանյան անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները մաշված են, գիրքն ամբողջովին մասնատաված է: Հեղինակ՝  Էդիլյան Հ. Էջ՝  36 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1898 Լայնություն (սմ)՝  16,8 Երկարություն (սմ)՝  24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/879