Մանդատ՝ տրված Մկրտիչ Զաքարյանին և Արամ Սարգսյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Մանդատ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն թղթի վրա հայերեն և ռուսերեն լեզուներով գրված է՝ Հայաստանի օգնության կոմիտե, 15 մայիսի, 1922թ., N37: Տրվել է Մկրտիչ Զաքարյանին և Արամ Սարգսյանին, որոնք Հայաստանի օգնության կոմիտեի հանձնարարությամբ տանում են Գողթանի գավառը վեց հատ հագուստեղեն չքավոր ազգաբնակությանը բաժանելու համար: Խնդրվում է բոլոր քաղաքացիական և զինվորական հիմնարկություններին , ինչպես նաև բոլոր պետական պաշտոնյաներին ըստ ամենայնի աջակցել Մ.Զաքարյանին և Ա.Սարգսյանին նրանց վրա դրած պարտականությունները կատարելու համար: Վավերացված է երկու ստորագրությունով և հաստատված կլոր կնիքով: Հաջորդիվ նույն տեքստը գրված է ռուսերենով և վավերացված երկու ստորագրությունով, հաստատված կլոր կնիքով: թերթ՝  1 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1921թ. Լայնություն (սմ)՝  22.5 Բարձրություն (սմ)՝  35.1 Նվիրատու՝  Արմեն Մնացականյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6090/13 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-176