Մայր և աղջիկ (1973)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Օխրականաչավուն զուսպ, փոքր-ինչ մռայլ ինտերիերում դիմահայաց կանգնած երկու ֆիգուր՝ երիտասարդ կին՝ մուգ գույնի գեղեցիկ հագուստով, աջ ձեռքի ափով հենված կողքի փոքրիկ պահարանին, մյուս ձեռքը՝ ձախ կողմում կանգնած փոքրիկ աղջնակի թիկունքին: Աղջնակը՝ երկար սև մազերով, հագին կանաչ փեշ, կարմիր վերնաշապիկ՝ թևքերը ծալած, կրծքին սեղմած փոքրիկ տիկնիկ: Դեպի աջ՝ անորոշ կահույքի մի հատված: Կտավի ձախ վերին անկյունում՝ փոքրիկ պատուհանի մի հատված Հեղինակ՝  Հակոբ Հարությունի Անանիկյան (1919-1977) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  70*50 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-59