Մահախոսական և հոդվածներ Արամ Խաչատրյանի մասին և կոմպոզիտորի հոդվածը «Երգը՝ մարտնչող զենք»՝ «Ավանգարդ» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մահախոսականը կոմպոզիտորի մահվան կապակցությամբ է՝ ստորագրված Հայկական ՍՍՀ կառավարության անդամների, գիտության և արվեստի ակնառու գործիչների կողմից: Հոդվածներում արտահայտված են ցավակցական խոսքեր 20-րդ դարի անվանի կոմպոզիտորի մահվան կապակցությամբ, ում կենսուրախ ու տեմպերամենտով հարուստ ստեղծագործություններն իրենց մեջ ներառելով ժողովրդական ֆոլկլորի առանձնահատկությունները, հարստացրին համաշխարհային երաժշտական արվեստը: Իր գրած հոդվածում կոմպոզիտորը խոսում է ՍՍՀՄ Կոմպոզիտորների միության գործունեության, ֆիլհարմոնիկ կազմակերպությունների, երաժշտական թատրոնների, ռադիոստուդիաների մասին, որոնք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, թիկունքում և ռազմի դաշտում սովետական ժողովրդի ոգին բարձր պահելու նպատակով նոր հայրենասիրական ստեղծագործությունների տարածման գործում մեծ դեր են ունեցել: Թերթում տպագրված են նաև Ավ.Իսահակյանի, Մ.Սարյանի, Հ.Բաղրամյանի, Դմ.Շոստակովիչի, Բ.Ասաֆևի, Դմ.Կաբալևսկու, Տ.Խրեննիկովի ասույթները Ա.Խաչատրյանի մասին: Թերթը հայերեն է: Նյութը՝  Թուղթ, տպագիր, թերթից կտրտուկ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ. 5 մայիսի թերթ՝  2 Նվիրատու՝  Վ. Շարամբյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  953 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-533