Մահախոսական՝ Ալ. Ա. Օգանիզաշվիլու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հայ տաղանդավոր քամանչահար-վիրտուոզ, պրոֆ. Ալեքսանդր Արկադիի Օգանիզաշվիլու մահախոսականն է՝ հրատարակված Թիֆլիսում, 1932թ.: Մահախոսականին անվանի երաժշտի լուսանկարն է՝ սև շրջանակով երիզված, գրված է նրա անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան և մահվան թվականները: Մահախոսականում հակիրճ խոսվում է վարպետի վարքի և ստեղծագործության մասին: Այն գրել է անվանի քամանչահար Լևոն Հարությունի Իոննիսյանը: Մահախոսականը ռուսերեն է՝ տպագրված զույգ թերթիկների վրա: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1932թ. Չափս՝  15*23.5 Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/9 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265