Մագնիտոֆոնի ժապավեն (իններորդ)՝ Ա. Խաչատրյանի և երաժշտագետ Գրիգորի Շնեերսոնի զրույցի ձայնագրությամբ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Ձայներիզ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Զրույցը ձայնագրված է մագնիտոֆոնի ժապավենի վրա, Մոսկվայում 1970թ. փետրվարի 20-ին: Ձայնագրված են զրույցներ արտասահմանյան շրջագայությունների և հանդիպումների մասին Բելգիայի թագուհի Եղիսաբեթի, գրող Էռնեստ Հեմինգուեի հետ (մանրամասն), Հռոմի Պապ Հովհաննես XXIII-ի և Իտալիայի նախագահ Սենյիի մոտ ընդունելության մասին, Թուրինում, Հռոմում և Բոլոնյայում իր հեղինակային համերգների մասին: Նյութը՝  Մագնիտոֆոնային ժապավեն Չափս՝  Արագությունը` 4,5սմ/վրկ Նվիրատու՝  Հանձնել է Ա.Խաչատրյանի մոսկովյան բնակարանից Գրիգորի Շնեերսոնը Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970թ. փետրվարի 20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  698 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-443