Ճրագ

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի շրջանաձև հարթ հատակ և գլանաձև իրան՝ բաք: Գլուխը կոնաձև է, կենտրոնում ունի շրջանաձև ելուստ՝ լցանցք: Այստեղ ամրանում է պատրույգակալը, որը գլանաձև կարճ խողովակ է՝ երկու կողմում մեկական անցքով և բաքին միանում է պարուրակով: Այն իր մեջ պահում է պատրույգը, որը սպիտակ, կենտրոնում երկայնակի կարմիր գիծ ունեցող բամբակյա հյուսկեն ժապավեն է: Պատրույգակալն ունի մատնոցանման կափարիչ, որը ներքևում ունի երկու պարույր: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/198 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628