«Ճարտարապետ Ալ. Թամանյան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Կինոժապավեն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գունավոր կինոֆիլմը նկարահանվել է հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում: Նկարահանել է կինոռեժիսոր Կարեն Մեսյանը՝ Արծվին Գրիգորյանի սցենարով: Ֆիլմը նվիրված է ՍՍՀՄ ժող. ճարտարապետ Ալ. Թամանյանին: Այն պատմում է ճարտարապետի կյանքի և ստեղծագործության մասին: Ավարտելով Պետերբուրգի համալսարանը՝ նա աշխատել է Մոսկվայում և Պետերբուրգում, այնուհետև տեղափոխվել Երևան, նախագծել Երևան քաղաքի հատակագիծը: Նրա նախագծով են կառուցվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի շենքը, կառավարական տունը, Հանրային գրադարանը և այլն: Հեղինակ՝  «Երևան» ստուդիա Նյութը՝  կինոժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Չափս՝  2565մ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3865/4 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-187