Ճարմանդ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Ճարմանդ Բնօրինակի անվանում՝  Ճարմանդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է երկու մասից, շատ մեծ են, քառակողմ, երկարավուն: Մասերից մեկն ունի կլոր հավելված, որի կենտրոնում ամրացված է եղել գմբեթաձև մեծ ելուստ: Ունի երեք զարդանախշ եզրագոտի՝ դրվագված, հատիկանախշ և գալարահյուս: Կենտրոնում փորագրման և սևադապատման տեխնիկայով պատկերված են բուսական զարդանախշեր: Կլոր հավելվածի զարդանախշը մի փոքր տարբերվում է. դրվագված են տերևներ: Կան նաև ոլորված լարերից մեծ ու փոքր օղակներ, որոնք ամրացված են ելուստի շուրջը: Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1005/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-187