Ճաշաման

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է երկու մասից՝ բուն ճաշամանից և կափարիչից: Ճաշամանը ուղղանկյունաձև է ուռուցիկ, ոճավորված կարճ իրանով, ցածր նստուկով, հարթ հատակով, ձևավոր երկու կանթերով: Կափարիչն ունի ձևավոր բռնակ և կտրվածք՝ շերեփի համար: Իրանը և կափարիչը հարդարված են բուսական զարդանախշերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Նյութը՝  հախճապակի Չափս՝  24 * 12 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1343 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-9