Ճանապարհորդություն Սովետական Հայաստանով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Путешествие по Советской Армении Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա, կոշտ, եզրով, մոխրագույն: Կազմին կապույտով դաջված են գրքի և հրատարակչության տվյալները: Վերնագրի վերևում պատկերված է Արարատյան դաշտավայրը՝ ձյունածածկ Մասիսներով:Կողին՝ սպիտակ ոճավոր եզրերով շրջանակի մեջ կապույտով գրված է վերնագիրը: Հետևի կազմը համր է: Ֆորզացը՝ սպիտակավուն, դատարկ: Անվանաթերթին՝ կապույտով գրքի տվյալները: Տեքստն ուղեկցվում է թեմատիկ լուսանկարներով, վերջում կցված է քարտեզ: Հեղինակ՝  Մ. Շահինյան Էջ՝  304 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950թ. Լայնություն (սմ)՝  16,6 Երկարություն (սմ)՝  23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1052