Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով, ամբողջական մուգ բալագույն արհեստական կաշի: Կազմին դաջված նախշազարդ եզրագծով ուղղանկյուն շրջանակի մեջ դեղին գլխատառերով գրքի տվյալներն են՝ հեղինակի անունն ու գրքի անվանումը: Կենտրոնում փոքրիկ նախշազարդ է դաջված, ներքևում՝ հրատարակչության անունը: Կողին դեղին գլխատառերով հեղինակի անունն է, վերևում և ներքևում դաջված է նախշազարդ: Ֆորզացը բաց կանաչավուն, անվանաթերթին գրքի տվյալներն են, դարձերեսին՝ ռուսերեն: Ճակատանկարը հեղինակի դիմանկարն է: Հեղինակ՝  Ա.Ն. Ռադիշչև Թարգմանիչ՝  Ս. Սուքիասյան Էջ՝  246 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950թ. Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  20,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3708