Ճակատնոց

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գլխազարդ Տեսակ/ժանր՝  Ճակատնոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ոսկեթելերով ասեղնագործված սև թավշի եզրից ամրացված են ռուսական /1860-ական թթ./ տասնհինգ հատ մետաղադրամներ:Դրամներն ունեն օղեր, որոնց միջոցով հագցվում են հաստ թելի մեջ և ապա կապվում գործվածքին: Թավշյա կտորը աստառապատված է բամբակյա կտորներով: Ճակատնոցի երկու ծայրերը իրար են միացված բամբակյա թելով: Նյութը՝  արծաթ, թավիշ, արծաթաթել, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  78 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  696/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-96