Ճակատագրի հանգրվանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LA BAIE DU DESTIN Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, կաթնագույն: Շապիկին եզրագծված է սև ուղղանկյուն շրջանակ, մեջը ավելի փոքր, կրկնակի բարակ գծով կարմիր ուղղանկյուն: Վերին մասում հեղինակի անունն է, քիչ ներքև վերնագիրը բաց կարմիրով: Կենտրոնում հրատարակչության խորհրդանշանն է՝ գեղագիր, սև երեք սկզբնատառեր: Ներքևում՝ հրատարակչության տվյալները սևով և կարմիրով: Կողին գրքի տվյալները՝ ընդմիջված հորիզոնական գծերով / վերնագիրը բաց կարմիր/: Անվանաթերթին գրքի տվյալները: Դիմացի էջին /նախանվանաթերթի դարձերես/ հեղինակի կենսագրությունը: Գրքի հետևի շապիկին նույն հրատարակչության գրքերի ցանկ է՝ ուղղանկյուն շրջանակի մեջ: Հեղինակ՝  Բիրն Դոնն Թարգմանիչ՝  Մորիս Ռանսես Էջ՝  319 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1931թ. Չափս՝  12x18,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5368