Ղարաբաղի ձի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2005 թ. փետրվարի 4-ին շրջանառության մեջ է դրվել «Ղարաբաղի ձի» թեմային նվիրված նամականիշ: Մինչև 19-րդ դարը Ղարաբաղը մեծ և կարևորագույն համբավ էր վայելում ձիաբուծության բնագավառում, ինչը հնարավորություն տվեց ստեղծել ձիերի յուրահատուկ ցեղ՝ Ղարաաբաղի ձի: Ղարաբաղյան ձին մեծ չէ, ունի հեծական ձիուն բնորոշ կառուցվածք, ամրակազմ է, մկանները լավ զարգացած են, գլուխը մեծ չէ, արտահայտված դիմագծերով, աչքերը աշխույժ: Գոտկատեղը ուղիղ է, կարճ և լայն, կրծքավանդակը խորն է: Վերջույթները ունեն ճիշտ դրվածք, երբեմն թրաձև, մաշկը նուրբ է, մազածածկույթը փափուկ և փայլուն, ճակատափունջը, բաշը և պոչը նոսր են: Գույնը շագանակագույն է ՝ ոսկեգույն կիտրոնի երանգով: Հովատակների միջին չափումները կազմում են՝ բարձրությունը 147 սմ, իրանի երկարությունը՝ 149 սմ, կրծքավանդակի փաթը՝ 169 սմ, նախադաստակի փաթը՝ 18,6 սմ: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  3,2x3,2 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Մարտիրոսյան Գարեգին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2005 Նկարագրություն՝  Ղարաբաղի ձի: Անվանական արժեքը՝ 350 ՀՀ դրամ Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  68-Նամ.